Цифры и факты
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ
Դարեր շարունակ օձերը համարվել են առեղծվածային արարածներ, որոնք միևնույն ժամանակ և՛ հիացմունքի, և ՛ սարսափի առարկա են եղել։ Շատ ու շատ հին քաղաքակրթություններում այդ սողունը առասպելների և ծիսական արարողությունների գլխավոր «անձն» էր։ Նա իմաստության և գիտության խորհրդանիշն է և, միևնույն ժամանակ, կարող է խորհրդանշել անկանխատեսելիությունն ու նենգությունը։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ օձը մի կողմից սատանայի բիբլիական հոմանիշն է, մյուս կողմից` վերածնման և ապաքինման խորհրդանիշը...
Ավստրալիայի տեղաբնակները, Կենտրոնական Աֆրիկայի պիգմեյները, հյուսիսամերիկյան հնդկացիները, ֆեսսալացիներն ու աֆրիկյան զանազան ցեղերն օձերին համարել են իրենց նախնիները։ Աֆրիկյան որոշ էթնիկ ցեղախմբեր մինչ օրս էլ երկրպագում են օձին։ Աշխարհի շատ ժողովուրդներ էլ օձին ընդունում են որպես խիստ հակասական և երկիմաստ արարած։
Հին եգիպտացիները Արա օձին (ասպիդին) համարում էին դաշտերի պահապան։ Պտղաբերության և բերքատվության եգիպտական աստվածուհի Ռենենութեթը ներկայացվել է կոբրա օձի կամ կոբրայակերպ կնոջ գլխով։ Նույնիսկ Հողի աստված Հեբային երբեմն ներկայացրել են օձի գլխով։ Շնորհիվ մաշկը փոխելու հատկության` օձը խորհրդանշել է կյանքի զարթոնքը, վերածնունդն ու հարությունը։ Անշուշտ, տեղին է հիշատակել, որ հին եգիպտացիների մոտ չարը նույնպես խորհրդանշել է այդ նենգ սողունի կերպարը։ Արևի աստված Ռան ամեն օր արևելքում նստում էր երկնային նավակ և մթության մեջ Վերին Նեղոսի ջրերով նավարկում։ Այնուհետև Ռա աստվածը տեղափոխվում էր գիշերային նավակ և խավարի մեջ նավարկում Ներքին Նեղոսով` պայքարի մեջ մտնելով աշխարհի չար ուժերի հետ, որոնց մարմնավորում էր Ապեպա անունով օձը... Ուրեյ անունով կոբրա օձը, որը գիշեր ու զօր պատրաստ էր հարձակման, զարդարում էր փարավոնի թագը, որից թույն էր ծորում` սպանելով փարավոնի թշնամիներին։
Յուկատան թերակղզու (այժմյան Մեքսիկա) առաջին տեղաբնակներ Մայա ցեղի հնդկացիների մասին պատմող առասպելների համաձայն` նրանք մարդ-օձեր են եղել։ Հնդկացիներն իրենց առաջնորդ Իցամանայի (նշանակում է «Արևելքի Օձ» և հայտնի է եղել որպես մեծ հեքիմ) գլխավորությամբ արևելքից լողալով գալիս և բուժելով ոտքի էին հանում մեռյալներին ու դարմանում վիրավորների վերքերը։ Ացտեկական Կեցալկոատլ (Փետրավոր Օձ) աստվածությունն իր մեջ ամփոփում էր թռչնի և օձի որակները, այսինքն` խորհրդանշում էր երկու ծայրահեղությունների` երկրի և երկնքի համատեղելիությունն ու միասնությունը։
Հին Հնդկաստանում կապիկի և կովի կողքին օձը խիստ պատվելի կենդանի է համարվել։ Ինչպես և Հին Եգիպտոսում, այստեղ ևս օձը խորհրդանշում էր կյանքի զարթոնքն ու պտղաբերությունը։ Հնդկական դիցաբանության մեջ իր իսկ պոչը կծող օձը (Ուրոբորոս) խորհրդանշում է բնության շրջապտույտը և Երկիր մոլորակի կամ ժամանակի անմահությունը։ Ակնոցավոր կոբրային աստվածություն համարող հինդուսները պնդում են, որ ժամանակին այդ օձը «մկրտվել» է անձամբ Բուդդայի ձեռքով։ Ավանդապատման համաձայն` հենց ակնոցավոր կոբրան է Բուդդային մահից փրկել, երբ վերջինս շոգ անապատի ավազներում տենդի մեջ գալարվելիս է եղել։ Բացելով իր թիկնոցը` ակնոցավոր կոբրան ստվեր է արել աստվածային արքայազնի գլխավերևում և այդպիսով պաշտպանել նրան արևի կիզիչ ճառագայթներից։ Ի երախտագիտություն` Բուդդան երկու մատով սեղմել է օձի թիկնոցին, և վերջինիս վրա առաջացել է ակնոցին նմանվող պատկեր։ Կենդանաբանները գտնում են, որ կոբրայի թիկնոցին առկա «ակնոցը» վախեցնում է գիշատիչ թռչուններին և դրանով իսկ պաշտպանում նրան հարձակումներից։
Սլավոնական հեթանոս դիցաբանության մեջ Վելես անունով օձը Պերունից հետո, որը Քաոսի հարություն առած կերպարն էր խորհրդանշում, իր նշանակությամբ երկրորդ աստվածությունն էր։ Նա իր բնույթով բռնկուն և խենթ էր, խորհրդանշում էր բնության տարերքը, որը շատ հաճախ նախնադարյան մարդու ամենաոխերիմ թշնամին էր, սակայն իր էությամբ բնավ չար չէր։ Սլավոնական ժողովուրդների էպոսներում օձասպան հերոսների մասին պատմող մեծ թվով ավանդապատումներ կան` Դոբրինյա Նիկիտիչը, Սուրբ Գեորգին, լեհ Կրակը, «աստծո դարբիններ» Կուզման և Սեմյոնը, որոնք օձի հետ արյունահեղ պայքարի մեջ մտան և հասան մինչև Սև ծով` այդպիսով ստեղծելով Դնեպր գետն ու մաքրելով վերջինիս ափերը։
Քրիստոնեական և անտիկ հավատքները համայիլներ պատրաստելիս շատ հաճախ օգտագործել են օձատիպ տարրեր, որոնք XI-XII դարերում Բյուզանդիայից տեղափոխվել են Կիևյան Ռուսիա և մեծ ժողովրդականություն ձեռք բերել։ Օձակերպ համայլիների մի երեսին պատկերված էին քրիստոնյա սրբեր, իսկ մյուս երեսին` մարդկային գլուխ կամ որևէ մարդակերպ ֆիգուր` զարդարված օձերով ու կախարդական խոսքերով։ Մինչև XVIII դարը Ռուսաստանում մարդիկ համոզված էին, որ օձակերպ համայիլներն աղետներից և հիվանդություններից պաշտպանելու հատկությամբ են օժտված։
ԱՍԿԼԵՊԻՈՍԻ ՕՁԸ
Հին հույների և հռոմեացիների մոտ բժշկության հարցում գոյություն ուներ գեթ մի պատասխանատու` Ասկլեպիոսը կամ, հունական տարբերակով, Էսկուլապը, որը գեղեցկության աստված Ապոլոնի որդին էր։ Խոհեմ հայրն իր որդուն հանձնում է Կենտավրոս Խիրոնի դաստիարակությանը, որը վերջինիս ծանոթացնում է խոտերի և բույսերի բուժիչ հատկություններին։ Օժտված և ուշիմ աշակերտը շատ արագ յուրացնում է իր ուսուցչի տված դասերն ու սկսում անձամբ բուժել հիվանդներին և նույնիսկ մեռյալներին է կյանք պարգևում։ Սակայն հենց դա էլ դառնում է նրա մահվան պատճառը. գերագույն աստված Զևսը, չհանդուրժելով նման «ինքնագլխությունը», մեծամտացած ծառային տանում է երկինք` վերածելով նրան Օձի համաստեղության։ Այդ օրվանից սկսած` Ասկլեպիոսի ընկերուհի Օձը, որը մարմնավորում է կյանքի անվերջանալի պտույտն ու կենսական ուժը, դարձավ բժշկության խորհրդանիշը։
Կյանքը կարճ է, արվեստը` անմահ, դիպվածը` վերահաս, փորձը` խաբուսիկ, դատելը` դժվար։ Ահա թե ինչու ամենը չէ, որ բժիշկը կարող է և պետք է անի։ Թե՛ հիվանդը, թե՛ նրան շրջապատող մարդիկ և թե՛ արտաքին հանգամանքները պետք է նպաստեն և աջակցեն իր մասնագիտական առաքելությունն իրականացնող բժշկին։
Հիպոկրատ
Հին Հունաստանում Ասկլեպիոսի պատվին կառուցվում էին տաճարներ, որոնք վեր էին ածվում հիվանդանոցների։ Այդ տաճարներն անվանվում էին ասկլեպիոններ կամ Ասկլեպիոնի տաճարներ, և, համապատասխանաբար, քրմերը, որոնք էլ իրենց վրա էին վերցրել բժշկելու դժվարին առաքելությունը, կոչվում էին ասկլեպիաներ։ Ասկլեպիոններում կիրառվող բուժման մեթոդն առաջին հայացքից շատ պարզ էր թվում. հիվանդներին պառկեցնում էին քնելու` մտածելով, որ արթնանալուն պես նրանք ապաքինված կլինեին։ Սրա հետ մեկտեղ քրմերն օգտագործում էին նաև այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հիպնոսը, շոկը և այլն, որոնք հաճախ արդյունավետ ազդեցություն էին թողնում հիվանդների ինքնազգացողության վրա։ Երախտապարտ հիվանդները ասկլեպիոնից դուրս գրվելիս քրմերին նվիրում էին կավե աղյուսներ, որոնց վրա նկարագրում էին իրենց բուժման հրաշքը։ Նիկանոր անունով մի հիվանդ, որը հենակներով էր եկել տաճար, մի օր տեսել էր, թե ինչպես է մի մանչուկ գողանում իր հենակները և վազելով երեխայի հետևից` հրաշքով փաստել, որ ինքն այլևս չի կաղում։
Մ.թ.ա. V-IV դարերում Կոս կղզում հիմնադրվեց բժշկության ռահվիրա` Հիպոկրատի հանրահայտ դպրոցը։ Վերջինիս ներմուծած բուժման նոր մեթոդն ամփոփվում էր հիվանդին ու նրա կենսական պայմաններին հետևելու մեջ։ Մեծն բժշկապետն առաջինն էր, որ արձանագրեց մարդկային օրգանիզմի վրա ունեցած բնակլիմայական երեք կարևոր գործոնների` եղանակի, կլիմայի և ջրի որակի անմիջական ազդեցությունը։ Հենց Հիպոկրատի ջանքերով են ստեղծվել կլինիկական բժշկության հիմքերը։ Հիպոկրատի դպրոցի պտուղներն ամփոփվել են «Հիպոկրատի կորպուս» կոչվող աշխատության մեջ, որը բաղկացած է 70 հատորներից և մինչ օրս լայնորեն կիրառվում է արդի բժշկագիտության մեջ։
Բժշկության ոլորտում աշխատող մարդկանց մասնագիտական աճի համար անթիվ-անհամար հնարավորություններ կային. Սելիբրիայից Հերոդիկ անունով մի բժիշկ առաջինն էր, որ կիրառեց յաթրոլիպտիկան, մերսումը, մարմնամարզությունը և սննդակարգերը։ Կարիստացի Դիոկլեսը հիգիենայի, աշխատանքի և հանգստի համատեղելիության առաջին ջատագովն էր։ Բժշկության մեջ ավելի արմատական մեթոդներ ներմուծեցին քաղքեդոնցի Հերոֆիլն ու քեոսցի Էրասիստրատը։ Քարոզելով առողջ ապրելակերպ` նրանք որոշեցին ուսումնասիրել մարդու անատոմիան։ Ասում են, որ այս բժիշները փորձեր էին կատարում մահապատժի դատապարտված հանցագործների վրա (ինքնին հասկանալի է, որ այն ժամանակներում անեսթեզիա հասկացությունը դեռևս գոյություն չուներ)։ Պրուսցի բժիշկ Ասկլեպիադոսը, որն այսպես կոչված մեթոդական բժշկության դպրոցի հիմնադիրն էր, բուժման առավել հաճելի մեթոդներ հնարեց` հիվանդներին առաջարկելով գինի, զբոսանքներ և սառը լոգանքներ։ Ասկլեպիադոսն անհիմն պնդում էր, որ ցանկացած դեղամիջոց վնասակար է ստամոքսին։
Ինչ վերաբերում է ջրային պրոցեդուրաներին, դրանք անտիկ աշխարհում մեծ ժողովրդականություն էին վայելում։ Այդ իսկ պատճառով տաճարների մոտակայքում արհեստական աղբյուրներ էին կառուցվում, որոնք նախատեսված էին, որպեսզի հիվանդները բուժիչ նպատակներով ջուր խմեն։ Եգիպտոսում նույնիսկ գոյություն ուներ ջուր բաժանող հատուկ սարք, որի մտահղացումը հայտնի ճարտարագետ և մաթեմատիկոս Հերոն Ալեքսանդրացունն էր։ Սարքի մեջ մետաղադրամ գցելով` հիվանդը ստանում էր մի շիթ «կախարդական ջուր» (իհարկե, առանց մրգային հավելուկի)։
Մինչ այժմ խոսվեց միայն արական սեռի բժիշկների մասին. դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ հին Հունաստանում կինը բժշկությամբ զբաղվելու իրավունք չուներ։ Միակ բացառությունը մանկաբարձությունն էր։ Նման սեռական խտրականությունը հաճախ հղի էր ողբերգական հետևանքներով, քանի որ ուրիշի ամուսինն իրավունք չուներ դիպչելու հիվանդ կնոջ մարմնին։
Մի անգամ Հերոֆիլի դպրոց եկավ մի պատանի և հայտնեց, որ ցանկություն ունի խորությամբ ուսումնասիրելու հեքիմի արվեստը։ Յուրացնելով անհրաժեշտ բժշկական հմտություններ` երիտասարդ բժիշկը որոշեց դրանք կիրառել գործնական կյանքում և գնաց մի ծանոթ կնոջ տուն, որը գանգատվում էր անհասկանալի հիվանդությունից։ Բարոյականության կանոնները սրբորեն հարգող կինը կտրուկ մերժեց մերկանալ երիտասարդի մոտ։ Այդժամ երիտասարդն ինքը հանեց հագուստը, և ի զարմանս կնոջ՝ պարզվեց, որ երիտասարդը... կին էր։ Բանն այն է, որ աթենաբնակ գեղեցկուհի Ագնոդիկան, ցանկանալով մարդկանց բուժելու իրավունք ստանալ, ստիպված էր ոչ միայն տղամարդու հագուստ կրել, այլև կտրել իր գեղեցիկ վարսերը, ինչն անտիկ հասարակությունում անթույլատրելի փաստ էր։ Ագնոդիկայի օգնությամբ հիվանդ կինը շատ արագ ապաքինվեց, սակայն ի զորու չեղավ պահել իր փրկչի գաղտնիքը։
Այդ մասին իմանալով` բժիշկներն իրենց ինքնակոչ գործընկերուհու դեմ բողոք ներկայացրին։ Այդժամ էր, որ կանացի համերաշխության ալիքը գլուխ բարձրացրեց, և քաղաքի բոլոր կանայք հանդես եկան ի պաշտպանություն իրենց խիզախ սեռակցի։ Զարմացած նման խռովությունից` դատավորներն ի վերջո ստիպված եղան կանանց էլ բժշկությամբ զբաղվելու իրավունք ընձեռել։
Հին Հռոմում ևս բժշկությունը վաղուց է գոյություն ունեցել, և պետք է ասել, որ այն շատ յուրօրինակ բնույթ է կրել։ Համաճարակների ժամանակ քրմերը, ի տես բոլորի, հին աստվածություններին զոհաբերություններ էին կատարում։ Իհարկե, հայտնի չէ, թե արդյոք այդ զոհաբերություններն իրավամբ օգնո՞ւմ էին հիվանդներին, սակայն մի բան ակնհայտ է. դրանք հիմք են ծառայել հին հռոմեական թատրոնի ստեղծման համար։
Մ.թ.ա. 293 թ., երբ Հռոմում հերթական անգամ համաճարակ էր բռնկվել, քրմերը Էպիդավրոսի սրբավայրից Ասկլեպիոս օձին բերելու հրաման ստացան։ Սակայն ճանապարհին օձը դուրս պրծավ նավից և սողալով գնաց-հասավ Տիբր կղզյակ։ Ասկլեպիոսի պատվին կղզում տաճար կառուցեցին, որն իր բնույթով նման էր հին հունական ասկլեպիոնին։ Ավելի ուշ այդ տաճար սկսեցին ուղարկել հիվանդ և հյուծված ստրուկներին։
Առաջին հին հռոմեական բժիշկն Արխագատն էր, որը մ.թ.ա. 219 թ. Պելոպոնեսից ժամանեց Հռոմ։ Ի դեպ, նա շատ արագ այնպես լավ իրեն դրսևորեց և այնպիսի հեղինակություն վաստակեց, որ հիվանդներին ընդունելու համար պետական միջոցներով նրա համար հատուկ տուն կառուցվեց։ Լսելով Արխագատի հաջողությունների մասին` նրա ցեղակիցները, որոնք հիմնականում ստրուկներ էին, սկսեցին խումբ-խումբ Հռոմ գալ։ Պահպանողական հռոմեացիները նրանց այնքան էլ գրկաբաց չէին ընդունում, քանի որ մտածում էին, որ այլազգիները եկել էին սնանկացնելու իրենց երկիրը։ Այդ ժամանակաշրջանում Հռոմ եկան նաև մեծ թվով այլազգի բժշկողներ, և հռոմեացիները, չնայած տհաճությամբ, սակայն օգտվում էին նրանց ծառայություններից, քանի որ բուժումն այնքան էլ թանկ չէր։
Նա մեզ հետ բաղնիք էր գալիս, լոգանք էր ընդունում զվարթ և առույգ։
Մի օր նրան` Անդրագորին, մեռած գտան բաղնիքում։ Կասե՞ս, Ֆավստին, ո՞րն էր պատճառը մահվան` այդչափ անհասկանալի։ Ասեմ` բժիշկ Հերմոկրատին էր նա երազում տեսել...
Մարցիալ. Էպիգրամներ
Հին հունական բժիշկները միաժամանակ թե՛ դեղագործներ էին, թե՛ բժշկողներ, որոնք բուժում էին քսուքներով, հաբերով և խոտաբույսերով։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին աշխատել օգնականների հետ, որոնք իրականացնում էին նույն գործառույթները, ինչ այսօրվա բուժքույրերը։ Քիչ առ քիչ բժկությունը սկսեց հստակ մասնագիտանալ, և առաջ եկան վիրաբույժներ, ակնաբույժներ, քիթ-կոկորդ-ականջի բժիշկներ, ինչպես նաև գլադիատորներին բուժող հատուկ բժիշկներ և սպորտային բժիշկներ։ Ամենաորակյալ բժիշկներ էին համարվում զինվորական բժիշկները, որոնք առաջինն օգտագործեցին Ասկելպիոս օձով բաժակը որպես խորհրդանիշ։ Ամենածանրը մանկաբույժների գործն էր. երեխաներով հիմնականում զբաղվում էին մանկաբարձները, այսինքն` կանայք, որոնց համար բժշկական կրթություն ձեռք բերելն առաջվա պես բարդ խնդիր էր համարվում։
Պատմությունը մեզ է հասցրել հին ժամանակների նշանավոր բժիշկների անունները։ Անտոնիոս Մուզան սառը լոգանքներով և շոգեբաղնիքով մահից փրկել է Օկտավիանոս Օգոստոս կայսերը։ Այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ սենատորներն իրենց սեփական միջոցների հանգանակությամբ հանճարեղ բժշկի արձանն են կանգնեցրել։ Ավլ Կորնելիուս Ցելսը գրել է մի հանրամատչելի աշխատություն, որը մինչ օրս կիրառվում է։ Մեծ հեղինակություն էր վայելում նաև Կլավդիոս Գալենը, որը ծնունդով Պերգամոնից էր և կրթություն էր ստացել հունական բժշկության օրրան հանդիսացող Ալեքսանդրիայում։ Պերգամոն վերադառնալով` նա սկսեց բուժել գլադիատորներին, այնուհետև հրավիրվեց Հռոմ և դարձավ պալատական բժիշկ։ Նրա «թեթև ձեռքով» երեք կայսրեր են ապաքինվել զանազան բարդ և թեթև հիվանդություններից։ Գալենը սերունդներին է ժառանգել անատոմիային, ֆիզիոլոգիային, պաթոլոգիային և հիգիենային վերաբերող հարյուրավոր աշխատություններ։
Դարեր անցան. բժշկությունը շարունակում էր զարգանալ, սակայն Հռոմեական կայսրությունում բժիշկների հանդեպ գոյություն ունեցող հակակրանքը մնում էր անփոփոխ։ Այն բժիշկները, որոնք իրենց դեղակապոցներում թույներ ունեին, շատ հաճախ մեղադրվում էին թունավորումների մեջ։ Քաղաքացիները դժգոհում էին՝ ասելով, որ բժիշկներն իրենց թանկ դեղեր են դուրս գրում, որոնց հայթայթելը դժվար էր և բացի այդ, այդ դեղերի մեջ անհայտ ծագման նյութեր կային, որոնք երբեմն վտանգավոր էին առողջության համար։ Բժիշկներին մեղադրում էին նաև իրենց ծառայությունների համար թանկ վարձատրություն պահանջելու և շատ ու շատ անհիմն «մեղքերում»...
Դեռ երեկ բժիշկը սատանա էր, իսկ այսօր նա գերեզմանափոր է։
Այն, ինչ գերեզմանափորն է անում, բժիշկն էլ կարող է անել։
Մարցիալ. Էպիգրամներ
Ինչպես տեսնում եք, բժիշկների «միսը ծամելը» հին հույների և հռոմեացիների սիրելի զբաղմունքն է եղել։ Այդուհանդերձ, իր գոյությամբ արդի բժշկությունը պարտական է հենց հույն և հռոմեացի բժիշկներին։
15.02.2008
ilona
25.02.2013
Читайте также
После смертоносной пандемии здравоохранение вышло на первый план как глобальная проблема. В то время как США сталкиваются с проблемами в области здравоохранения, включая...
09.04.2024
Области применения технологий на основе искусственного интеллекта быстро расширяются, в частности, умные технологии приходят на помощь врачам и пациентам...
04.04.2024
Редактирование генома, спасение от инфаркта с помощью «умных» часов, роботы-хирурги и другие инновации
Айгуль Хабибуллина
Современную медицину давно можно назвать высокотехнологичной...
09.01.2024
Новое исследование предположило, что дарвиновская эволюции может в реальности происходить в 4 раза быстрее, чем это предполагали ранее. Таков итог масштабного анализа генетических вариаций...
31.05.2022
Нет, наверное, ни одной страны, где бы не отмечался День матери. В России День матери стали отмечать сравнительно недавно. Установленный Указом Президента Российской Федерации Б.Н. Ельцина № 120 «О Дне матери»...
24.11.2021
Для вас вряд ли станет сюрпризом тот факт, что США нет в списке лидеров. Но вызывает удивление, что туда не вошла и Германия. Конечно, здесь много субъективного, но данные любопытны...
11.06.2021
Один из основных признаков, который отличает хорошего специалиста от плохо - это его манера общения с пациентами. Об этом РИА "Новости" рассказал реаниматолог Александр Островский. По его словам...
07.04.2021
Проблем окружающей среды становится все больше: горят леса в Бразилии, тают льды в Антарктиде, а океан наполняется пластиком. Но есть люди, которые не готовы смириться с этим и пытаются...
20.01.2020
Наше тело состоит из «пазлов». Различных систем и подсистем, которые защищают от угроз, дарят способности и позволяют выжить в смертельно опасных ситуациях. Это самые продуманные...
14.01.2020
Так, одна из пользовательниц по имени Kaclassen написала историю о том, что один из пациентов лечил сифилис пробиотиками, перепутав их с антибиотиками, а одна пациентка через шесть часов после того, как родила ребенка...
05.09.2019
«Вечные» вопросы о том, что появилось раньше — курица или яйцо, какого цвета зебра, что за пятна появляются перед глазами при свете лампы и почему кошки пристально смотрят в пустоту, интересуют многих. Но не все знают...
10.08.2019
Каждый день учёные что-то изучают. Порой их открытия действительно приносят пользу в медицине, физике и других отраслях жизнедеятельности человека. Но есть и такие работы, которые заставляют смеяться...
10.05.2019
В 1-й главе своей книги «Происхождение человека» Чарлз Дарвин выделил около десятка частей тела, которые он весело назвал «бесполезными или почти бесполезными». Каталог Дарвина был далеко не полным...
23.04.2019
Диагностика рака смартфоном и блокчейн для вашего здоровья… Несколько дней назад в Лондоне прошла международная выставка медицинских инноваций «Future Healthcare». По мнению журналиста Тима Ньюмана...
03.04.2019
В современной медицине, кажется, описаны уже все возможные состояния, симптомы и заболевания. Однако некоторые явления до сих пор не поддаются никакому объяснению. Именно поэтому врач...
07.02.2019
САМЫЕ ЧИТАЕМЫЕ СТАТЬИ
-
Нормы роста и веса детей – данные ВОЗ
-
Зеленые выделения из влагалища: причины и лечение
- Анатомо-физиологические особенности дыхательной системы у детей
-
Насморк с кровью: причины симптома и способы лечения
- Анатомо-физиологические особенности сердечно-сосудистой системы у детей
- Анатомо-физиологические особенности пищеварительной системы у детей
- Анатомо-физиологические особенности мочевыделительной системы у детей
- Сравнительная характеристика параметров функции внешнего дыхания (обзор литературы)
- Современные представления о норме и патологических отклонениях размеров восходящей аорты при приобретенных пороках сердца
- Анатомо-физиологические особенности детей
- Анатомо-физиологические особенности костно-мышечной системы у детей
-
Что можно и что нельзя делать после удаления аппендицита
- Паллиативная химиотерапия рака: основные понятия и особенности (oбзор литературы)
-
Увеличенные яичники: симптомы, причины и лечение
-
Новейшие достижения онкологии в МЦ «Наири»: интервью с Артемом Степаняном. nairimed.com
-
Как снизить риск инсульта. erebunimed.com
-
О чем говорит головная боль за ухом? Причины, симптомы и лечение
-
Характер мужчины проявляется в выборе позы для секса
-
Армянская ассоциация медицинского туризма (ААМТ)
-
Желтые выделения из влагалища: причины и лечение
-
Рвота у ребенка без температуры: возможные причины
- Применение летрозола для стимуляции овуляции
- Врожденные аномалии и пороки развития
-
Как избавиться от лямблий — 25 эффективных рецептов народной медицины
- Применение противоспаечных средств в профилактике спаечной болезни живота (oбзор литературы)
-
КАТИОНОРМ – представитель нового поколения искусственных слез для симптоматической терапии синдрома “сухого глаза”
-
Арам Бадалян: Родинку трогать нельзя?
-
Компресс при ангине: будет ли полезным прогревание горла?
-
Вздутие живота при месячных: 7 способов справиться с неприятным ощущением
-
Empowerment over charity: How surgeons turned Armenia’s tragedy into an opportunity
-
Лечение марганцовкой
- Выбор реконструкции пищеварительного тракта pосле гастрэктомии (oбзор литературы)
-
Онкология является самой быстроразвивающейся отраслью медицины: интервью с Левоном Бадаляном
-
Nobel Prize Awarded for Research About Temperature and Touch
- Некоторые новые подходы к системной терапии метипредом больных ревматоидным артритом
- Vitrectomy with removal of the posterior hyaloid membrane with perfluorooctane usage in chronic diabetic macular edema
- Медицинские информационные системы.Информационная система для интегрального фармацевтического и здравоохранного мониторинга
-
Фармацевтическая опека
- Подходы к оперативному лечению костно-хрящевых экзостозов
- Повреждения при родах













Научная медицина
Болезни
Традиционная медицина
Здоровый образ жизни
Косметология
Медицинское право
Алгоритмы, тесты
Цифры, факты, случаи
Историческая хроника
Афоризмы
Карьерная лестница
Дети
Женщина
Мужчина
Рейтинговая система